«Եթե թողեցիք նորից արնահոսի մարտի մեկը, հետո այդ արյունը կանգնեցնելն ավելի բարդ է լինելու»

Loading...
Loading...

Մի քանի օրվա տարբերությամբ, ԱԱԾ տնօրենը պաշտոնին, նախկին ոստիկանապետը կյանքին հրաժեշտ տվեցին։ Երկուսն էլ գեներալական ուսադիրներով, որոնք առաջին հերթին Հայաստան պետությանն են, հետո նոր այդ ուսադիրները կրողինը։ Այնպես որ, տուժում են նաև նրանք, ովքեր այս սկանդալային զուգադիպության դավադիր շահառուներ են։

Բայց միթե էականը նրանք են, այլ ոչ թե արյունը, որ հայտնվել է մարտի մեկի հետագծին տասնմեկ տարի անց։ Եթե կուզեք, այդ մահաբեր շղթայում միևնույնն է ՝ գեներալը անցյալից է, թե՝ ներկայում։

Այնպես որ, եթե թողեցիք նորից արնահոսի մարտի մեկը, հետո այդ արյունը կանգնեցնելն ավելի բարդ է լինելու, եթե չասեմ՝ անհնար, ինչպես լինում է մեծ զարկերակը կորցրած օրգանիզմի հետ։ Բժիշկները գիտեն ինչով է դա ավարտվում․ չգիտեն ճակատագրի հետ խաղացող դոնորները․ նրանց ասեք, որ ինքնիշխանությունը թավշյա չի լինում ի տարբերություն հեղափոխության, հատկապես, երբ չեք ազատում հեղափոխությունը ներքին խցանումներից․․․ Նվեր Մնացականյան

Loading...

Be the first to comment on "«Եթե թողեցիք նորից արնահոսի մարտի մեկը, հետո այդ արյունը կանգնեցնելն ավելի բարդ է լինելու»"

Leave a comment

Your email address will not be published.


*