Ափսոսանքով ենք հայտնում այս վատ լուրը. քիչ առաջ տեղեկացանք, որ «Պատվից առավել» հեռուստասերիալի Գևորգ Գրիգորյանի հերոսը՝ Մուրադը …

Loading...
Loading...

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Պատվից առավել» հեռուստասերիալը տարեվերջին կավարտվի և չի ունենա նոր եթերաշրջան: Ավարտին ընդառաջ, սակայն, սցենարային զարգացումն անակնկալի բերեց երկրպագուներին. ֆիլմի գլխավոր դերակատար Գևորգ Գրիգորյանի հերոսը՝ Մուրադը, մահացավ:

Երկրպագուների մի մասը սպասում է, որ կերպարը կվերադառնա, ինչպես եղավ Սուրեն Փահլևանյանի հերոսի դեպքում, մյուսները զարգացման նոր ուղի են մտածում: Գևորգ Գրիգորյանի հերոսը կվերադառնա՞, թե՞ ոչ, նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը չի բացահայտում՝ պահելով լարվածությունը:

Tert.am Life-ը ներկա է եղել Գևորգի նկարահանման վերջին օրվան, լուսանկարել նրան գործընկերների հետ ու ներկայացնում է, թե ինչով դերասանը զբաղվում հիմա, երբ եթերում սգում են նրա մահը:

Դերասանի գործունեությանը հետևող երկրպագուները գիտեն, որ Գևորգը պարբերաբար նոր հետաքրքրություններ է գտնում: Հիմա նա նոր հոբբի ունի՝ նոր աշխատանք է գտել իր համար, որն անվանում է երազանքի իրականացում:

«Որոշել եմ մի քիչ հանգստանալ: Նոր նախագծերում այլևս չեմ նկարահանվելու, քանի որ տեղափոխվել եմ Արցախ ապրելու: Լրիվ այլ գործ ու զբաղմունք ունեմ՝ Գանձասարի մոտ հողատարածք եմ վերցրել, փայտից տնակներ եմ կառուցում, զիփլայն է լինելու: Ուզում եմ էկո ճամբար ստեղծել և զարգացնել տուրիզմն Արցախում»,- ասաց դերասանը:

Գևորգը շեշտեց, որ այս գաղափարի իրականացումն իր ու սիրելիի՝ Սուսաննայի երազանքն է. «Կինս ինձ հետ է, միասին ենք սարերում գտել այն տարածքը, որտեղ ուզում ենք կառուցել տնակներ: Դա երկուսիս երազանքն է, կարելի է ասել, հիմա իրականացնում ենք մեր երազանքը. բոլորը երազում են փայտից տնակ ունենալ սարերում, իսկ մենք արդեն ունենք այն տնակը, որն ինքներս ենք կառուցել»:

Արցախի ընտրությունը պատահական չէ: Դերասանն ասում է՝ ուղղակի սիրահարված է Արցախին: Մանկուց է սիրել Արցախը, իսկ վերջին 1 տարում իր մեջ ամրապնդվել է այնտեղ ապրելու գաղափարը. «Այս տարվա ընթացքում 6-7 անգամ գնացի Արցախ ու հասկացա, որ ուզում եմ ապրել այնտեղ»:

Ինչ վերաբերում է դերասանական կարիերային, նա մի քանի տարի առաջ ևս հայտարարել էր, որ հեռանում է ասպարեզից, սակայն 3 տարվա լռությունից հետո սկսեց կրկին նկարահանվել: Հարցին՝ հնարավո՞ր է որոշ ժամանակ անց կրկին փոխի որոշումը, նա պատասխանեց.

«Չեմ բացառում, որ ժամանակ անց էլի կնկարահանվեմ, սակայն հիմա իմ ցանկությունների մեջ դա չի մտնում: Այն ժամանակ, երբ հայտարարեցի, որ չեմ նկարահանվելու, 3 տարի չնկարահանվեցի: Հիմա Արցախում բավականին անելիքներ ունեմ: Մոտ 3 տարի միայն կառուցելու եմ ճամբարը, ֆիզիկապես էլ ժամանակ չեմ ունենա նոր նախագծերում նկարահանվելու»:

Loading...

Be the first to comment on "Ափսոսանքով ենք հայտնում այս վատ լուրը. քիչ առաջ տեղեկացանք, որ «Պատվից առավել» հեռուստասերիալի Գևորգ Գրիգորյանի հերոսը՝ Մուրադը …"

Leave a comment

Your email address will not be published.


*