Աչքերիդ չեք հավատա․Ով է․․

Loading...
Loading...

ArenaNews.am կայքը շարունակում է ներկայացնել, թե ինչ են հայտարարագրում ներկա ու նախկին պատգամավորներն ու նրանց փոխկապակցված անձինք: Արդեն գրել ենք, թե ինչ եկամուտներ, դրամական միջոցներ ունի ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանն, այս անգամ ներկայացնում ենք նրա կնոջ ու համատեղ բնակվող այլ անձանց հայտարարագրերը:

Եվ այսպես, Սարոյանի կինը՝ Լիանա Սարոյանը, 2011 թվականից մինչև 2017 թվական չի հայտարարագրել և ոչ մի անշարժ ու շարժական գույք, արժեթղթեր, բաժնեմասեր: Տիկին Սարոյանն այս 6 տարիների ընթացքում չի ստացել դրամական և  ոչ մի  եկամուտ կամ աշխատավարձ: Միակ բանը, որ հայտարարագրված են փաստաթղթերում 2013 թվականի դրամական միջոցներն են, որոնք այդ տարվա ընթացքում 10 մլն դրամից դարձել են՝ 6 մլն, 2014 թվականին՝ 6 մլնից 4 մլն, և մինչև 2017 թվական շարունակել են կոնստանտ պահպանվել. որևէ այլ տվյալ ներկայացված չէ:

Որպես այս ընտանիքի հետ համատեղ բնակվող անձինք ներկայացված են Զարզանդ և Աշոտ Սարոյանները. նրանք հայտարարագրեր են ներկայացրել միայն 2011 թվականին. ըստ այդմ՝ Զարզանդ Սարոյանն այդ տարի գնել է BMW X6 5.0 IX մակնիշի՝ 11 մլն 880 հազար դրամ արժեցող մեքենա, որը ենթադրելի է, որ գնել է տրամադրած վարկի դիմաց նույն տարում  ստացած 11 մլն 880 հազար դրամ եկամտից:

Աշոտ Սարոյանի հայտարարագիրը դատարկ է:

Loading...

Be the first to comment on "Աչքերիդ չեք հավատա․Ով է․․"

Leave a comment

Your email address will not be published.


*